ՈՒՇԱԳՐԱՎ։ Թղթերը ստուգելուց հետո ոստիկանը տղայիս հարցնում է՝ ֆեյսբուքում կա՞ս, ու դրական պատասխան ստանալուց հետո խնդրում մեքենան աջ քաշել ու կանգնել

Քրիստինե Արմենակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Երեկ տղաս ղեկին ա լինում և անցակետն անցնելիս ոստիկանին ցույց ա տալիս անձնագիրն ու տեղաշարժման թերթիկը, ու ոստիկանն առանց թղթին ուշադրություն դարձնելու անսպասելի հարց ա տալիս: Ասում ա՝ դու Ֆեյսբուքում գրանցվա՞ծ ես։

Տղաս զարմացած պատասխանում ա, որ, այո՛, գրանցված ա, ինչին ի պատասխան՝ ոստիկանը խնդրում ա մեքենան աջ քաշել ու կանգնել: Տղաս էդպես էլ անում ա, սակայն զարմանքը գնալով մեծանում ա: Մեկ էլ էս ոստիկանը մոտենում ա մեքենային ու տղայիս խնդրում ա բացել ինչ-որ վիդեո:

Տղաս բացում ա, տեսնում ա՝ հինգ տարեկան երեխա ա պարում, ծիծաղում ա: Ոստիկանն ասում ա՝ ախպեր ջան, աղջիկս ա, մրցույթի ա մասնակցում, խնդրում եմ լայքես, որ երեխեն հաղթի:

Տղաս ասում ա՝ ցերեկը ժամը երկուսի կողմերն էր, արդեն մոտ մի չորս հարյուր լայք ուներ էդ վիդեոն, պապան որ էս տեմպով աշխատի, իրիկվա կողմ երեխեն հաղթած կլինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *