Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր հայտարարություն է տարածել։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի քսանչորսին հայ ազգը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից և օտարերկրյա հյուրեր այդ օրը անպայման ցալիս են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի:
2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքար ենք մղում համաշխարհային նոր վարակի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կատարվող առողջապահական սահմանափակումներն կոչ են անում մեզ նոր մեթոդ գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։
Այսպիսով, այս տարի մնում ենք տանը Ու չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական այնտեղ գտնվելն ապահովելու համար գործելու ենք հետևյալ քայլերը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ին, եկեղացական զանգերի ղողանջի տակ մարում են Երևանի և մարզերի հրապարակների, ինչպես նաև փողոցների լույսերը: Հորդորում եմ մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հ1 հեռուստաընկերության ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:
Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Սույն օրը՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, ու 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին:
Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կցուցադրվեն հուշահամալիրի սյուներին:
Նշեմ նույնպես, որ մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 29:59-ը ներառյալ, անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:
Շնորհակալություն ենք հայտնում ձեր աջակցության, կարգապահության ու պատասխանատվության համար: