«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում Հայաստանի հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի հանդեպ ու նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Քրեական գործի հիմին ընկած է Մինասյանի հայտարարագրում եղած տվյալը, որի համաձայն՝ իրեն պատկանող բաժնեմասի օտարումից նա իրականում ստացել է առավել քիչ գումար, քան գրված է եղել հայտարարագրում։
«Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստերում Միքայել Մինասյանի պաշտպանական թիմը ասել է, թե եղածը տեխնիկական վրիպակի արդյունք է ու որպես խոսքերի հիմնավորում ներկայացրել է այն, որ նշված ավել գումարը երբեք չի փոխանցվել Միքայել Մինասյանին։
Դատախազության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ մինչև այս ամսվա վերջ դատավորը բավարարելու է Մինասյանին կանալավորելու միջնորդությունը»։
Ազգային Ժոլովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։
«Իմացա, որ պատրաստվում ես Միքայելի վրա հերթական գործը կարել. երկու տարվա հարայհրոցներիդ անփառունակ արդյունքները քիչ էին՝ մանկապարտեզի մակարդակի գործով ես որոշել ուզածիդ հասնել։ Ճիշտ ես անում՝ հալածիր բոլորին, ում հետ համեմատության մեջ ավելի սուր է նկատվում հետնախորշերից եկող հոտը։
Ես տեսել եմ նրան արևմտյան կառույցներում և եվրոէլիտաների մեջ. դու նման բան չես տեսել, երբ փոքր երկրի զավակը մի քանի րոպեի մեջ է ձուլվում էլիտար ներկապնակին, դառնում վառ շտրիխ և ներս բերում իր երկրի շահերը։
Դու այդպիսի ճկունություն չես տեսել երբեք, դու չգիտես հակահայ փաստաթղթերը ինբպես կարելի է անձնական հատկություններով մի գիշերում եվրոկառույցներից կամ խորհրդարանների ամբիոններից աղբանոց նետել։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.