Օքսֆորդի համալսարանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 1-ին փուլը։
Փորձարկումը կատարվում է մարդկանց վրա: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, փորձին մասնակցում է ավելի քան հինգ հարյուր առողջ կամավոր` 18—ից հիսունհինգ տարեկան: Covid-19-ի դեմ պատվաստանյութը մշակվել է Էդվարդ Ջեների անվան պատվաստանյութերի հետազոտության ինստիտուտի կողմից ռեկորդային կարճ ժամանակում:
Սովորաբար շուրջ հինգ տարի է պահանջվում, որ պրոֆիլակտիկ նոր դեղամիջոցը հասնի մարդկանց մասնակցությամբ փորձարկման փուլին, իսկ Օքսֆորդի գիտնականներից պահանջվել է 3,5 ամիս: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը հնարավոր կլինի հաստատել մինչև աշուն:
Պատվաստանյութի մշակողները հայտարարել են` 80%-ով վստահ են, որ հաջողություն են գրանցելու, ուստի մտադիր են դեղամիջոցի արտադրությունը սկսել նախքան փորձարկման ավարտը:
Միևնույն ժամանակ երաշխիք չկա, որ կլինիկական փորձարկումները հաջող կանցնեն: Ավելին, բացառված չէ , որ ռեկորդային կարճ ժամկետում ստեղված պատվաստանյութը կարող է ավելի վատացնել հիվանդների դրությունը, գրում է գործակալությունը: