ԿԱՐԵՒՈՐ ՏԵՂԵՀՈՒԹՅՈՒՆ. Մայիսի 1-ից կբարձրանան տվյալ ոլորտի աշխատակիցների աշխատավարձները. Պարզաբանում է Զարուհի Բաթոյանը

Հայաստանի հանրապետության Կառավարության հերթական նիստին առաջարկվել է բարձրացնել խնամքի տների՝ տուն-ինտերնատների ու մանկատների աշխատակիցների աշխատավարձը։ Տվյալ Որոշման նախագիծը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը ընդգծել է, որ իրենք առաջնորդվում են երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման ճանապարհով, բայց հիմա 623 երեխա դեռ ապրում և խնամվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություններ են, հետևաբար ծառայությունների որակը ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է աշխատավարձերի բարձրացման գծով մտածել։

«Հունվարի մեկից արդեն բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ՝ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող, իսկ ըստ այս որոշման՝ մենք առաջարկում ենք մայիսի մեկից բարձրացնել հինգ մանկատներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։ Քանի որ հունվարի 1-ից լուծարվել է Վանաձորի մանկան տունը, առաջացել է վերաբաշխում կատարելու պահանջ։

Վերաբաշխման արդյունքում նախատեսվում է ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն դրամից 36,6 միլիոն դրամը վերաբաշխել մյուս ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար»- Ասաց Զարուհի Բաթոյանը

Նա նաև ավելացրեց, որ առաջարկով բարձրացվելու է գրեթե 230 մարդու աշխատավարձ, որը նվազագույն շեմից կբարձրանա շուրջ երեսուն տոկոսով։ Դայակի աշխատավարձը, օրինակ՝ իր հիմնական աշխատավարձից՝ 68000-ից կդառնա 96000՝ հավելեց Զարուհի Բաթոյանը։
Մանրամասները կարող եք դիտել ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *