Կորոնավիրուսը ավելի վտանգավոր է տարեց մարդկանց ու քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։
Այս մտքի վրա հիմնվելով՝ շատ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսի վտանգին։ Շատերն էլ վստահ են, որ հենց իրենք չեն վարակվելու։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
Զրույցին միանում է նաև կորոնավիրուսից բուժված Արմինե Հովհաննիսյանը, որը պատմել է, թե ինչի միջով է անցել:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Հայաստանի Հանրապետության ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են,
որ ապրիլի քսաներեքից ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման հիսուն նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1523-ի։ Ապաքինվել է 659 պացիենտ (ապրիլի 22-ի դրությամբ՝ 633)։
Ներկայում բուժում է ստանում 840 մարդ։ Մինչ օրս գրանցվել է կորստի 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 15860 թեստ։
Մանրամասները դիտեք տեսանյութում: