ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «ջախջախիչ» հարված հասցրեց ռուսներին ու պատվով դուրս եկավ նրանց ստեղծած «ծուղակից»

Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Նայեցի Հայաստանի Հանրաւետության նախագահ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Russia 24 պետական հեռուստաալիքին։ Ռուս լրագրողը հարցնում է՝ ո՞րն է ռուսերենի տեղը Հայաստանի հանրապետությունում։ Անմիջապես շեշտում է, որ սա շատ էական հարց է երկու պետությունների «ընդհանուր ապագայի» կառուցման տեսանկյունից։

Ի պատիվ նախագահ Արմեն Սարգսյանի, պետք է նշել, որ նա պատվով դուրս եկավ ռուսական ծուղակից։ Արմեն Սարգսյանը նրբանկատորեն ճիշտ դասավորեց լրագրողի հարցը, ինքը սեղանին դնելով Ռուսաստանում հայոց լեզվի տեղի հարցը։

Պարոն Սարգսյանը ասեց, որ Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, որոնք հարկավոր է , որ հնարավորություն ստանան օգտագործել իրենց լեզուն, ունենալ սեփական դպրոցներ և այլն։

Սա ինքնիշխանության ամրապնդման փոքրիկ, սակայն հաստատուն դրսևորում է՝ նախագահի ձեռքով։ Ռուսները սովոր չեն Հայաստանի Հանրապետության ղեկավարներից պարզ ու համարձակ խոսք լսել, սակայն պետք է վերջ ի վերջո սովորեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *