Հայաստանի հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ամենահայտնի անունները, որոնցով ծնողներն անվանակոչել են իրենց նորածիններին 2019թ.–ին։
Ավանդույթի համաձայն, ցանկը գլխավորել են Նարեն ու Դավիթը։ 2019թ.–ին 688 նորածին աղջիկ անվանակոչվել է Նարե ու 1399 տղա` Դավիթ։ Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում մտել են Մարիան (585), Արփին (445), Եվան (439) ու Անգելինան (438)։
Տղաների անուններին առաջին հնգյակում են ներառվել Նարեկը (931), Հայկը (576), Մարկը (548) ու Տիգրանը (535)։ Նորածինների անունների ցանկում բացակայում է Նիկոլ անունը, բայց միաժամանակ կա 310 երեխա, որոնց անվանակոչել են Մոնթե։ 85 երեխա անվանակոչվել է Էդուարդ , 81 երեխա` Ռուբեն ու 78 երեխա` Վաչե։
Ինչ վերաբերում է աղջիկների անունների, ուրեմն արտասահմանյան անուններից ամենատարածվածներն են Անգելինան (438), Էլենը (354), Ադրիանան (279), Արիանան (225), Էմիլին (146) , Մոնիկան (136), Լիան (126) ու Լինան (95): Ամենաքիչ տարածում ունեցող անուններն են Լուսինեն (94) ու Նարինեն (92): Հետաքրքիր է նույնպես, որ Եվա անունը ներառվել է առաջին հնգյակում, իսկ նրա մի փոքր փոփոխված տարբերակը՝ Էվան (234), զբաղեցրել է 19-րդ տեղը:
Ըստ 2019 թ.-ի արդյունքների՝ Հայաստանի հանրապետությունում ծնվել է 17 173 աղջիկ (17 322 աղջիկ` 2018 թ.-ին) ու 18 958 տղա (19 252 տղա` 2018 թ.-ին): Ազգային վիճակագական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունը 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ի տվյալներով կազմում է 2957.5 հազ. մարդ: Հայաստանի քաղաքային բնակչության Ընդհանուր թիվը կազմել է 1893.2 հազ. մարդ, ընդ որում՝ Երևանում՝ 1083.6 հազ. բնակիչ կա: Գյուղական բնակավայրերում բնակչության թիվը կազմել է 1 073,8 հազ. մարդ, ինչը տարվա սկբի ցուցանիշից 6,1 հազարով նվզազել է: