ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղը գրավելու մասին Սոսո Պավլիաշվիլիի խորհուրդները հիստերիայի մեջ են գցել ադրբեջանցիներին

Արցախյան հակամարտությունը՝ էթնոքաղաքական հակամարտություն է Անդրկովկասում ադրբեջանցիների ու հայերի միջև։ Միջհամայնքային հակամարտությունը, որն ունի պատմական եւ մշակութային վաղեմի արմատներ, նոր սրություն է ձեռք բերել վերակառուցման տարիներին (1987-1988 թթ.)՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ վերելքի ֆոնին։

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին դիմելով ադրբեջանցիներին, ասել է.
«Եթե դուք այդ աստիճան քաջ եք, այդ աստիճան համարձակ եք և հայրենասեր եք, ուրեմն վաճառեք ձեր բնակարանները, մեքենաները, զարդերը, վերցրեք ձեր որդիներին ու դուստրերին, ստեղծեք դիվերսիոն խմբեր, գնացեք տղամարդավարի գրավեք Ղարաբաղը:

Սոցիալական կայքերում և ողջ համացանցում, դիվանին պառկած, ինչ-որ բաներ գրելը՝ արդյո՞ք դա հայրենասիրություն է»:

Ի դեպ, այս տեսանյութում Ալիևի նախկին փեսան՝ Էմին Աղալարովը, նույնպես խորհուրդ է տվել ազերի սուտի հայրենասերներին նամակներ գրելու տեղը , որպեսզի գործ անեն: Վերջինս մասնավորապես ասել է, որ վիրտուալ աշխարհում՝ համացանցում, ինչպես բոլորս ենք հասկանում, հերոս լինելն ավելի դյուրին է, քան իրական կյանքում ։

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *