Եղեռնը պետք չի սարքել շոու.․․ Սոնա Շահգելդյանի դիպուկ գրառումը

Հիշեցնենք, որ այսօր համացանցում բուռն քննարկման թեմա էր դարձել Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի լուսանկարը՝ արված Ծիծեռնակաբերդից։

Շատ օգտատերեր անվայել պահվածք էին դրսևորել՝ վիրավորելով Արփիին ու Միհրանին, որ նրանք այցելել են հուշահամալիր, իսկ ժողովուրդը չի կարող գնալ։

Սակայն չուշացավ նաև Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի արձագանքը։ Զույգը նշում է, թե լուսանկարն այսօրվա չէ․ նրանք հուշահամալիր այցելել են դեռևս օրեր առաջ։ Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Եղեռնը պետք չի սարքել շոու: Կարելի էր համեստի մեջ լիներ, որ երևար մարդը եկել է հարգելու, ոչ թե նկարվելու: Տարվա մեջ յուրաքանչյուր օր կարող են այցելել»։

Ֆեյսբուքյան օգտատերերը կարծիք են հայտնել, թե երգչուհու այս գրառումն ուղղված է Միհրան Ծառուկյանին ու Արփի Գաբրիելյանին, որոնց լուսանկարն՝ արված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում համացանցում քննարկումների առիթ էր դարձել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *