ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ապրիլի 24-ի կորոնավիրուսի ՆՈՐ տվյալները

Մինչ այսօրվա նոր տվյալների հրապարակմանն անցնելը ուզում ենք հիշեցնել, որ երեկ՝ ապրիլի քսաներեքին կիրոնավիրուսային վարակի նոր դեպքերը ավելացել էին 50-ով, այսինքն՝ ընդհանուր 1523 վարակաիէ ունեինք. Այս պահին բուժումը ստանում էր 840 քաղաքացի, իսկ ապաքինվածները 659-ն էին։ Նշենք, ոէ կատարվել էր 15960 թեստավորում։
Կորոնավիրուսից կյանքից հեռացել էին 24 մարդ։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի համաճարակաբանները վերլուծել են նոր կորոնավիրուսային վարակի մի քանի տասնյակ շղթաներ ու պարզել են, որ այդ վիրուտը տարածվում է ավելի արագ, քան դրա առաջացրած հիվանդության ինկուբացիոն փուլը՝ վարակի ու հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածը: Դա նշանակում է, որ 2019-nCoV-ն փոխանցվում է մինչ ինկուբացիոն փուլի ավարտը, գրում են բժիշկները MedRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում հրապարակված հոդվածում:
Հունվարի վերջին ՉԺՀ-ի առողջապահության ազգային վարչության ղեկավար Սյաովեյ Ման հայտարարել է, որ նոր 2019-nCoV կորոնավիրուսը, որը թոքաբորբի համաճարակի բռնկում է առաջացրել Չինաստանում և մի շարք այլ երկրներում, կարող է փոխանցվել անձից անձի, նույնիսկ մինչև հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելը:

Իսկ հիմա հայտարարենք այսօրվա ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամո կորոնավիրուսի թարմացված տվյալները ըստ ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի։ Կորոնավիրուսի դեպքերը կազմում է 1596. Բուժվել են 728 քաղաքացի, բուժումը շարունակում են ստանալ 841 մարդ։ Ընդհանուր կատարվել է 16551 թեստավորում։ Նշենք նաև, որ կորոնավիրուսից կյանքից հեռացել է 27 քաղաքացի։
Այսպիսով, կորոնավիրուսի նոր դեպքերը համեմատած ապրիլի 23-ի ավելացել է 73-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *