ՏԵՍԱՆՅՈՒԹ: Բարի մարդիկ թույլ չտվեցին, որ Արտուշ պապը սրտնեղի. նրա ցանկությունը հնարավոր եղավ ի կատար ածել

Այսօր 82-ամյա մի պապիկ ցանկանում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, սակայն նրան չէին թողնում։

Պապիկը քաղաքի մի ծայրից մյուսն էր հասել սովորականի պես՝ սև կոստյումով և մի փունջ վարդ ձեռքին։ Ասում է խորհրդային տարիներին ու անկախացումից հետո ոչ մի ապրիլի 24-ը բաց չի թողել՝ իր հարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն հայերին։

Առավոտյան 10-ին էր եկել ու իմացել, որ այսօր արգելված է հուշահամալիր գնալը։ Նա նշում է, որ չի կարդացել, չգիտի, միայն գիտի , որ այսօր ապրիլի 24-ն է ու եկել է մասնակցելու։

Ժամեր շարունակ նա սպասել է ու հույսը չի կորցրել, որ հնարավոր է իրեն բացառություն անեն։ Սակայն նա պատրաստվել էր, ոտքով էր բարձրանալու հուշահամալիրի տարածք։

Նա նշում է․ “Բա ոտքով եմ բարձրանալու, ստեղ ինչ կա, որ չբարձրանամ էլ”։ Սակայն ժամեր անց մարդկանց արձագանքը չուշացավ և Արտուշ պապիկի համար թղթյա հուշահամալիր պատրաստեցին, որպեսզի նա իր հարգանքի տուրքը մատուցի և ծաղիկներ դնի՝ ի հիշատակ 1,5 միլիոն հայերի։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *