Հեց նոր Քիմ Քարդաշյանը գրառում կատարեց Թվիթերյան իր էջում.
Այսօր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցն է, և ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան դա ճանաչեց: Ցանկանում եմ ձեզ հետ կիսել ցեղասպանությունից փրկված թոռների և ծոռների գրած բոլոր բանաստեղծություններով.
Քարդաշյանը կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը ստեղծվել է երաժիշտներ Արամ Բաժակյանի, Ալան Սեմերջյանի եւ նկարիչ Գեւորդ Մուրադի համագործակցության արդյունքում։
Տպավորիչ է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը հիանալի մեսիջ է նրանց համար, ովքեր կարողանում են լսել ու հասկանալ ենթատեքստեր, նրանց համար, ովքեր կարողանում են խորամուխ լինել բառերի իմաստի մեջ, որոնք բառացիորեն լի են հայ շատ սերունդների եւ խեղված ճակատագրերի ցավով։
«Երբ մենք մտածում ենք Ցեղասպանության մասին, մենք մտածում ենք ընտանիքների եւ այդ ընտանիքների դեմքերի մասին։ Սակայն մենք չենք մտածում ծնունդի, մենք չենք մտածում երեխաների մասին, այլ, մտածում ենք մայրերի մասին։
Իսկ երբ մտածում ենք մայրերի մասին, չենք մտածում կանանց մասին»,- ասվում է այս արտասովոր ուղերձում։ Կարճրամետրաժ ֆիլմը արող եք անցնել այս հղումով և դիտել…