Կեցցե՛ն տղաները։ Արտուշ պապիկը այլևս հյուրերի պակաս չունի․

Երեկ սոցիալական ցանցերում լայն քննարկման թեմա էր դարձել Արտուշ պապիկին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ չթողնելը։

Պապիկը ասում էր, որ տեղյակ չի եղել սահմանափակումների մասին, եկել է, որ ոտքով բարձրանա ծաղիկները խոնարհի ի հիշատակ մեկ ու կես միլիոն հայերի։

Սակայն գիշերը Առաջին տիկին Աննա Հակոբյանը հայտարարություն տարածեց, որ բոլորիս կողմից սիրված պապիկին քիչ հետո պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Խոստումը չուշացավ, թեև ուշ ժամին, բայց պապիկին հասցրին իր նպատակին։

Ազատություն ռադիոկայանի հրապարակած տեսանյութից հայտնի դարձած Արտուշ պապը այսօր հյուրերի պակաս չի ունեցել։ Նրա հերթական հյուրերից էին այս տղաները, ովքեր իրենց հերթին ցանկացել էին որոշ չափով օգնել պապիկին։


 
Այսպիսի քայլերը արժանի են միայն հարգանքի։ Բրավո տղաներին ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չգտնվեցին և այցելեցին պապիկին։ Իսկ Արտուշ պապի դեմքի երջանիկ արտահայտությունը վկայում է այն մասին, որ նա այժմ արդեն միայնակ չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *