Հայերը սարքեցին Ամերիկան. Թրամփը երկրագնդի մամուլը խառնեց իրար

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ուղերձ է հղել Հայոց մեծ ողբերգության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

Արմենպրեսը տրամադրում է Սպիտակ տան ուղերձն ամբողջությամբ։ «Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային բեկումներից մեկի՝ 1,5 միլիոն հայերին ։

Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում դժվարությունների ուղով անցած ու իրենց կյանքը կորցրած մարդկանց եւ, միաժամանակ, փաստում մեր հանձնառությունն ի նպաստ առավել մարդասիրական ու խաղաղ աշխարհի։

Ամեն տարի Ապրիլի 24-ին մենք վերհիշում ենք հայ ու ամերիկացի ժողովուրդների ամուր ու տեւական կապերը։ Մենք հպարտանում ենք Ամերիկայի հայկական ու սիրիական նպաստամատույց կոմիտեն հիմնած ամերիկացիներով, որոնց 1915թ․ սկիզբ առած առաջադեմ նախաձեռնության

շնորհիվ հայ փախստականներին էր հասնում այնքան անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, եւ երախտապարտ ենք այն հազարավոր ամերիկացիներին, որոնք վտարանդի հայերին աջակցելու նպատակով միջոցներ տրամադրեցին կամ կամավորագրվեցին։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *