Ձեր շոՅու աշխատանքի դիմաց ստացեք ձեր առնելիք կերը․․․ Արթուր Հայրապետյանի դիպուկ գրառումը

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Վերջացրեք, պապու … հետ խաղալ։ Ինձնից շատ պապի, տատի չհարգեք։ Եթե պապիին նույն րոպեին ոստիկանները բացառություն անեին ու թողնեին, ասելու էիք` բա մյուս պապիները մարդ չէ՞ին։ Կամ էլ` պապին մեզնից ինչո՞վ էր առավել..

Հաստատ մի բան կբստրեիք։ Մենք հո ծանոթ ենք ձեր լավաշ տեքստերին` անբովանդակ, ու շինծու, ձեզ մեյդան գցող` ինքնագովազդը տեղին.. Այդ մեծիկ-մեծիկ խոսացողներից քանի՞սն են տարվա մեջ մի անգամ ծերանոց այցելել, կամ ինչ-որ ծերերի, որոնք անօգնական են։

Մեծիկ-մեծիկ խոսացողներից համոզված եմ եւ ոչ ոք։ Այնպես որ սսկվեք, ու ձեր շոՅու աշխատանքի դիմաց ստացեք ձեր առնելիք կերը, անցեք հաջորդ օրվա` սպասելիք հացերի քնարկման-քլնգոցին։ Միեւնույն է, ինչ էլ որ անես, եւ դա բնավ էական չէ, թե ով է այդ լավ բան անողը, միեւնույն է կհայտնվի մեկն ու չանա կթուլացնի։

Եվ տարօրինակ չէր, որ իրենց ընդդիմադիր հորջորջող զանգվածի մեկի բերանից չլսեցինք, երեկվա կազմակերպված` ոգեկոչման արարողության (հեռակա) գեղարվեստական կողմի մասին մի լավ բան. չէ, ինչպե՞ս բերանդ բացես մի լավ բան ասես, եթե տարիներով քեզ կերակրել են կլկլոցն իբրեւ բարձրագույն արժեք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *