SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի քսանհինգին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալթիայի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները,
ձեռնարկելով բոլոր հարկավոր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ճշտել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի շուրջ Ստյոպա Սաֆարյանի քրոջ՝ հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների վրա ուժ գործադրողների ու փախուստի դիմած այդ մարդկանց ինքնությունը:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ, 24 տարեկան Արման Գրիգորյանը, 25 տարեկան Մնացական Եղոյանը ու Տիչինայի փողոցի բնակիչ, 22 տարեկան Փաշիկ Կուլիջանյանը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Փաշիկ Կուլիջանյանը և Մնացական Եղոյանը իրենց կամքով են ներկայացել ոստիկանության Մալաթիայի բաժին, երեկվա դեպքի շուրջ բացատրություն տալու համար ու բաց են թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է հարկավոր միջոցառումներ՝ Արման Գրիգոյանին գտնելու ուղղությամբ: