ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Հայ բժիշկների յուրօրինակ նախաձեռնությունը

Եզակի, հետաքրքիր նախաձեռնություն‼️

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական անձնակազմը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ տանը մնալու կոչը յուրօրինակ դարձնելու համար։

Երբ բժիշկները փորձում են հասկանալի դարձնել իրավիճակը բոլորին` ջանք չխնայելով։ Այսօր մենք բոլորս շատ զոհաբերությունների ենք գնում․ մնացեք տանը և եղեք առողջ։ Նրանք հանուն մարդկանց առողջության վտանգում են իրենց կյանքը,

Անքուն գիշերներ անցկացնում հիվանդների կողքին, հնարավոր ամեն բան անում մարդկանց վիճակը դեպի դրականը տանելու համար, իսկ մենք էլ պետք է հասկանանք, որ տանը մնալով մենք օգնում ենք ոչ միայն մեզ, այլև և՛ բժիշկներին, և՛ շրջապատող մարդկանց։

Բժիշկները պահում են Հիպոկրատի իրենց երդումը և անում են ամեն ինչ հանրային առողջությունը պահպանելու և կյանքեր փրկելու համար։ Իրենց դիմումը ժողովրդին՝ մնալ տանը և լինել առողջ։

#Առողջ եղեք‼️ Սիրով` #ՆորքԻԿՀ Կիսվե՛ք ընկերների հետ, Մնացե՛ք տանը, եղե՛ք առողջ

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *