Այ սա է սրանց գործելաոճը․․․Վահագն Խաչատրայնի կոշտ անդրադարձը

Նախ հիշեցնենք, որ այսօր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Մենք առաջարկում ենք մայիսից հարյուր մլրդ դրամ նախատեսել, որի հիսուն մլրդ դրամը բաժանել հինգ հարյուր հազար ընտանիքի, ամեն մեկին՝ հարյուր հազար դրամ: Մնացած հիսուն մլրդ դրամը բաշխել կենսաթոշակառուներին»:

Մարուքյանը պնդեց, որ այդ գաղափարն իրականացնելու համար ֆինանսական միջոցները կան: «Փող կա, այդ փողը գանձապետական համապատասխան հաշվեհամարին ԿԲ-ում դրված է՝ երեք հարյուր մլրդ դրամից ավելի»,- ասաց պատգամավորը:

Այս առթիվ Վահագն Խաչատրյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․ Հարյուր հազար դրամ յուրաքանչյուր ընտանիքին, հավելյալ թոշակ` յուրաքանչյուր թոշակառուին, Էդմոնի հերթական պոպուլիստական հայտարարությունը: Եվ ասեմ շատերը զանգել ու հարցրել են՝ ճիշտ է, թե սուտ:

Այ սա է սրանց գործելաոճը պոպուլիզմ ու դեմագոգիա և փորձում են այս ծանր վիճակից քաղաքական դիվիդենտներ շահել: Կանգ առեք ուղղակի նողկալի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *