Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի տասնվեցին №298-Ն որոշման երկրորդ, վեցերդ և յոթերորդ կետերով ու որոշման հավելվածի 20-րդ կետով,
հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1100-Ա, N 1103-Ա, N 1099-Ա հրամանների հիման վրա
2020 թվականի ապրիլի 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Հեղինե և Վարդան» ՍՊԸ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 53. 2) «Արամ Կարապետյան» ԱՁ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 40,42/2, 1-ին հարկ.
3) «Արայիկ Հարությունյան» Ա/Ձ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, Ա-10 թաղամաս, 1/26: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման առաջին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին