ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը նոր որոշում է կայացրել փոխադրման քննությունների վերաբերյալ

Հիշեցնենք, որ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածվելուց գրեթե բոլոր պետություններում արտակարգ ռեժիմ են հայտարարել.Նշենք նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երակարաձգվել էր մինչև մայիսի 14։

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ ապրիլի 27–ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձալով այս օրերին շատերին հետաքրքրող մի շարք հարցերի, այդ թվում պատասխանեց Ավարտական քննությունների վերաբերյալ հարցերին ։

Փոխադրական քննությունների վերաբերյալ Հայաստանի հանրապետության գիտության Նախարար Արայիկ Հարությունյանը Նշեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից դեպի մյուսը տեղափոխվելը՝ քննություններ չեն իրականացվելու չորրորդ ու իններորդ դասարանների ավարտին ։

Մինչև մարտի 13–ը ունեցած ու էլեկտրոնային մատյան փոխանցված գնահատականների հիման վրա ամփոփվելու են աշակերտների տարեկան գնահատականները, որոնք համարվում են նաև քննական գնահատականներ։

Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան ։ Քննություններ չեն իրականացվում ավագ դպրոցի 10 ու 11-րդ դասարաններում ևս, այդ դասարանների ամփոփումը լինելու է նույն ձևով ինչպես 4-րդ և 9-րդ դասարաններին էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *