Հայտնի և սիրված Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, կնոջ ծննդյան 30-ամյակի կապակցությամբ անբափ հուզիչ գրառում է կատարել։
«Արդեն 9-րդ ծննդյան տարեդարձդ ենք միասին նշում…Մինչդեռ թվում է, կարծես թե երեկ էր, երբ 21 տարեկան մի աղջնակ առանց վախենալու, առանց երկար մտորելու մի այնպիսի բեռ վերցրեց իր փխրուն ուսերին, որ շատ ավելի հասուն անձիք նիւյնիսկ չէին մոտենա..
Եվ կարողացար ապացուցել, որ կարող ես.. ապացուցեցիր, որ կարող ես ՄԱՅՐ լինել՝ կյանք տված չլինելով, որ կարող ես ՄԱՅՐ լինել, որ միայն տարիքդ երբեմն անձանց հուշի, որ Դու չես կյանք տվել.. որ կարող ես ՄԱՅՐ լինել, ում հետ ավելի շատ մտերմիկ են մեր աղջիկները, քան իմ հետ..
ԿԻՆ ԼԻՆԵԼ, որ ապրում է իր ամուսնով ու Ընտանիքով.
ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ, ով իմ ամենալավ ընկերն է.. ու իմ ընկերների լավագույն ընկերը..
ՀԱՐԱԶԱՏ ԼԻՆԵԼ ինձ և իմ հարազատներին..
Հիմա արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում.. սակայն նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ ու հարազատներիդ նվիրված. ամեն ցավով տառապող և յուրաքանչյուր ուրախությամբ հրճվող …
Արդեն ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված… Շնորհավոր լինի Ծննդյան տարեդարձդ, իմ ՍԵՐ, իմ ԿՅԱՆՔ.. իմ ԿԻՆ.. իմ ԸՆԿԵՐ.. իմ ՀԱՐԱԶԱՏ..իմ ԱՄԵՆ ԻՆՉ….»,- գրել է Արտակ Սարգսյան:
Ամուսնու գրառումը տարածել է դերասանուհին՝ գրելով. «Երբ չկան մեկնաբանություններ… պարզապես արցունքներ…շնորհակալ եմ… »: