Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
Դաժան հարց կտամ հիմա, բայց ուրիշ տարբերակ էլ չի մնում. ի՞նչպիսի զգացողություն կունենաք, երբ ձեզ ասեն, որ ձեր անպատասխանատու քայլերի պատճառով մարդ է կյանքից հեռացել։ Արդյոք կրկին կանտեսեք այն բոլոր հրահանգները վարակը կանխելու մասին և կրկին սովորականի նման նոր տուժածի «կփնտրեք»։
Եթե ձեզ չեք պատկերացնում այդ կերպարում, կլինի փոքր ինչ պատասխանատվություն ցույց տաք, և ինքներդ ձեզ ասեք, որ ո՛չ, դուք չեք կարող ինչ-որ մեկի կյաքից հեռանալու պատճառ դառնալ, չեք կարող ինչ-որ լույսը մարել, չեք կարող ինչ-որ երեխուն անտեր թողել…
Արդյոք պիտի դա կատարվի ավտովթարի, այլ դիտավորայլ կամ անզգույշ արարքների պատճառներով, որ մեղքի զգացողությունը մեծ ու անտանելի լինի։ Ուզում եմ հասկանալ թե տարբերությունը ո՞րն է, երբ դու զգուշացված ես հնարավոր աղետի մասնակիցը դառնալու մասին,սակայն շարունակում ես ճակատագրապաշտությամբ զբաղվել։
Այո՜, Դուք Կարող եք վիրավորել ինձ, կարող եք ատել, սակայն ես ձեզ սիրելով եմ տվյալ հարցերը տալիս, որ մի քիչ պատասխանատվության զգացողություն արթնանա ձեր մեջ ու չմասնակցեք կորոնավիրուսային վարակի տարածմանը։