Երբ ես գրում եմ այս հոդվածը, ոմանք ինչ-որ մտքերի հետ չեն համաձայնի ու կհայհոյեն ինձ, էդ նույն պահին…Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը գրում է.
Իմ անցաղ հոդվածներից մեկում՝ «Ոստիկանը, գողականը և օրենքը», անդրադարձել էի Հայաստանի հանրապետությունում արմատացած քրեական բարքերին, դրանց արտացոլմանը մասնաորապես դեռահասների փուլում: Հոդվածը թողել էի անավարտ՝ վերադառնալու հույսով:

Չէի կարծում, որ հոդվածին վերադառնալու պատճառ է հանդիսանալու ողբերգությունը: Այն, ինչ կատարվեց Գեղարքունիքի մարզում, մեծ ողբերգություն է: Մշակութաբանական, վարքագծային, կենցաղային, քրեական ներկապնակի արտացոլում:

Ողբերգությունը ադրյունք էր: Արդյունքը այն ամենի, ինչ տարիների ընթացքում արմատացել է մեր հասարակության մեջ: Արդյունք՝ հետհեղափոխական երկամյա անգործության: Արդյունք՝ ճառ ասելու և զանգ կախող չճարելու: Բայց ամենին գանք հերթականությամբ: Ոստիկանության տոտալ անգործության արդյունքոգմ մենք դեռ շատ ողբերգություններ ենք տեսնելու:

Սրա պատճառները շատ են: Հազարապատիկ շատ, քան մենք մտածում ենք: Ընդ որում, երևացող և չերևացող պատճառները հավասարազոր են: Ողբերգությունից միանգամից անց կարծես ձևավորվում է ոստիկանապետի հրաժարականին առնչվող պահանջ:

Ինքս էլ մաս եմ կազմում այդ պահանջի: Այն, որ ոստիկանապետը պիտի ժամ առաջ գնա չվաստակած թոշակի (ոչ որպես ոստիկան, այլ որպես ոստիկանապետ), գոնե ինձ համար քննարկման ենթակա չէ: բայց ոստիկանապետի փոփոխությունն անգամ այս իրավիճակում կարող է նայվել կեղտոտ սրտի մխիթարանք, ավելի՝ ոչինչ:Ես չեմ ուրախանում, որ մենք կրթական համակարգ չունենք:

Դա ինձ համար ողբերգություն է: Եթե կուզեք՝ անձնական ողբերգություն: Անգամ չեմ հրճվում, որ ոստիկանությունն առհասարակ այս վիճակում է: Սա վտանգում է ՀՀ-ում ապրող յուրաքանչյուրի անվտանգությանը: Այստեղ խոսքը իհարկե չի վերաբերում անձնական տարածքին: Խնդրի խորությունը հասել է հանրային վտանգավորության աստիճանի:

Քրեական բարքերը ու դրանց սերմանած արդյունքներն ամենուր են՝ մանկապարտեզից սկսած երկրի բարձրագույն՝ Ազգային ժողովի ամբիոնով վերջացրած: Դրանց դեմ բովանդակային և արդյունավետ պայքարը հավասար է զրոյի: Չի կարող նորմալ լինել մի պետությունում, ուր սփայսի, տարատեսակ հոգեմետ միջոցների վաճառքը հասել է Ռուսաստանի վիճակին:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *