Հայտնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հիասքանչ խոսքը՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության մասին

armlur.am-ը գրում է. 2018թ․ կատարված Թավշյա հեղափոխությունից ունեցած սպասելիքներս արդարանում են, ասեմ ավելին` այն, ինչ կատարվում է, չէի էլ կարող պատկերացնել: Ինձ թվում է, որ ոչ ոք չէր հավատում, որ այդպիսի զարգացումներ կլինեին:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ էր շատ անսպասելի անգամ իշխանափոխության ժամանակ: Բայց արի ու տես, որ իրականացավ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը:

Ցանկացած պարագայում, մեր զրուցակիցը փորձում է դուրս մնալ էյֆորիկ տրամադրություններից եւ երեւույթներին զգոն հայացքով նայել: Աշոտին զայրացնում են այն անձիք, որոնք կառավարությունից պահանջում են երկարատեւ լուծումներ պահանջող խնդիրների վերացում. «Նույնիսկ հեղափոխության մասնակիցներն ասում են, օրինակ` ինչու փոքր բիզնեսը չի ազատվում ինչ-ինչ նալոգներից, ասում եմ.

«ժողովուրդ, այս փոքր ժամանակահատվածում կատարվածը վերջին երեսուն տարվա մեջ էլ տեղի չէր ունեցել: Սպասեք, ամեն ինչ հերթով կգա»»,- նշեց նա: Դերասանի վստահմամբ` կառավարությունում բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, ու դա նորմալ է. «Եթե մենք գնացել ենք Նիկոլ Փաշինյանի ետեւից, ապա պետք է վստահենք նրան ու նրա թիմին:

Կարող է ինքն էլ սայթաքի, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներն էլ: Գլխավորը այն է, որ այդ մարդիկ ուզում են այս երկիրը երկիր դարձնել: Իսկ Ո՞վ չի սխալվում: Ինձ հունից հանում է այն, որ այժմ մարդիկ ուզում են` ամեն ինչ մաքսիմալ իդեալական լինի: Նույնիսկ ընկերներիս հետ տարբեր կարծիքների ենք լինում այդ թեմայի վերաբերյալ»,-ասաց Աշոտ Տեր-Մաթևոսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *