Նախ ասեմ, որ Ալեն Սիմոնյանը ոչ քեռուս տղան է և ոչ էլ ազգականս, Բայց… Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղմասնավորապես ասվում է.
Նախ ասեմ, Ալեն Սիմոնյանը ոչ քեռուս տղան է, ոչ ազգականս, ոչ էլ նրա մոլի երկրպագողն եմ կամ էլ ֆանատը…

Բայց… Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից քաղաքական հայտարարություններ էր անում ու համեստ ճառ էր կարդում, երբ ազգային ժողովի դահլիճից լսվեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի՝ վերջինիս հասցեին հնչեցրած վիրավորանքը, որին հետևեց նաև հայհոյանքը…

Փաստացի, առաջին հայացքից միամիտ թվացող այդ լոռեցի կլասիկ պատգամավորը, ով երբեք չի ալարում օդում ծածանել իր քաղաքական մեծ փորձառությունը, քաղաքական երկար-երկար տարիների գործունեությունը, այժմ իրեն պահում է Սերժ Սարգսյանի քաղաքական ջերմատանը ծիլ տված քաղաքական գործչի պես:

Էդմոն Մարուքյանը դարձել է մեր օրերի Շմայսը, չնայած որ անգամ Շմայսը իրեն թույլ չէր տալիս իր քաղաքական ընդդիմախոսներին հետ խոսել այդպես, ինչպես Էդմոնն արեց… Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին առաջադրված մեղադրանքներից հետո Մարուքյանի մոտ սկսվել են նյարդային ջղաձգումներ, մեկ առաջարկում է պահուստային ֆոնդը դատարկել, մեկ էժանագին պոպուլիզմով է զբաղվում, մեկ էլ ԱԺ նիստերի դահլիճում վատ խոսքեր է հնչեցնում…

Մի օր չտեսանք էն Հայաստանի Հանրապետական կուսակցությանի ժամանակ թալանչիներին Ազգային ժողովի դահլիճում ասեր անբարոյականի վաստակներ, էս ինչ արեցիք Հայաստանի հանրապետության հետ…

Նույնիսկ տարիների երկար փորձը չօգնեց Էդմոն Մարուքյանի պես կլասիկ պատգամավորին մնալ քողարկված… Կամ եթե շարժվենք Էդմոնի տրամաբանությամբ, նրա քաղաքական ընդդիմախոսները այսուհետև իրենց այլակարծությունը կարող են հայտնել վերջինիս հայհոյելով…

Ու էլ սրանից հետո թող չբողոքի սոցիալական ցանցերում իր ու իր թիմակիցների հասցեին տարբեր օգտատերերի կողմից հնչեցրած վիրավորական տարբեր արտահայտություններից, այսօր ԱԺ-ում հենց ինքն անցավ ամենավերջին սահմանը…
ՀԳ. Իսկ հիմա թուլացեք ու վայելեք… էսօրվա Էդմոնի եփած ԲՈՐՇՉԸ դժվար թե շուտ մարսեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *