ՈՒՇԱԳՐԱՎ. Կորոնավիրուսը հաղթահարած բժշկի բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության ու գինեկոլոգիայի բաժանմունքի առաջին կուրսի օրդինատոր, «Մասիս բժշկական կենտրոն»-ի շտապօգնության 32-ամյա բժիշկ
Դավիթ Գալստյանն արդեն 14 օր է վերադարձել է տուն։

Նա կորոնավիրուսային համավարակով վարակված այն բժիշկն է, որը առաջնեկի ծննդի վերաբերյալ լուրն իմացել էր մեկուսացման մեջ։ Կորոնավիրուսային վարակը հաղթահարած բժիշկը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բժիշկը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ դիմում է անկուսակցական ու որևիցէ նախընտրելի քաղաքական ուժ չունեցող, պարզապես ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացի։ Հարգելի վարչապետ, ուղիղ երկու տարի առաջ մի ողջ ազգ ոտքի կանգնեց մերժելու ոչ միայն երկրում տիրող քաղաքական ռեժիմը, այլ՝ տիրող գաղափարաբանությունը, բարոյահոգեբանությունը, մտածելակերպը և գիտակցությունը… Այն ոգևորությունը, այն հավատը և հույսը, սպասելիքները, որ տիրում էր ժողովրդիս, պիտի արդարացի գտնվեմ ու ասեմ, կարծես թե իրականանում էին։

Հարգելի վարչապետ, թույլ տվեք մեջբերեմ Ձեր իսկ հայտնի միտքը, որը ուղղված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Դուք չեք տիրապետում իրավիճակին, Ձեզ սխալ են զեկուցվում…»: Ցավոք, Ձեզ ևս չի զեկուցվում այն, ինչ կա իրականում, ինչ տիրում է հանրության մեջ։ Ի վերջո, խնդրւմ եմ մի կողմ դնել թավիշը ու խստագույնս հետևել Ձեր հանձնարարականների կատարմանը։

Երկրում տիրող արտակարգ իրադրության պայնաններում, երբ կրկին հասարակ ժողովուրդն է հայտնվում ծանր իրավիճակում, առավելագույնս հարկավոր է Ձեր անմիջական վերահսկողությունը, քանզի շատ անգամներ համոզվել ենք, որ պատկան մարմինները՝ հատկապես սոցիալական, իրենց տեղում ու դերում չեն, խոսքս վերաբերվում է մասնավորապես սոցապծառայությանը,

բանկային ծառայություններին, պետական ռեգիստրին և….Օրինակ՝ 26500 դրամ աջակցություն մեկ երեխայի համար ստացող մարդը մանրամասներ ստանալու համար թե ինչու ցուցակում ներառված են երեք երեխաներից միայն երկուսը, ԹԵԺ գիծ զանգելով ծախսում է շատ ավելին։ Ցավոք, այդպիսի օրինակները շատ են։

P.S. Հարգելի վարչապետ՝ սահմանափակելով տեղաշարժի ու աշխատանքի հնարավորությունը, ելնելով ազգային անվտանգության շահերից, մի քանի սոցիալական ծրագրեր իրագործելուց բացի( որն էդքան էլ չի իրագործվում) ցանկալի կլիներ, որ պետական այրերի, որոնք պետք է որ ծառայեն ժողովրդին, հսկայական աշխատավարձերը կրճատվեն առնվազն 50%՝ սոցիալական հավասարություն ապահովելու նպատակով։
Մտածում եմ՝ իշխող անուշադրությանը դուք ուշադրություն կդարձնեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *