Եկեք վերհիշենք ՀՀ-ում երեկվա՝ ապրիլի 28-ի կորոնավիրուսի տվյալները։ Նոր վարակակիրները ավելացել էին 59-ով, և ընդանուր թիվը եղել էր 1867-ը։ COVID-19-ից բուժվել էին 866 մարդ, 971-ը փաստացի բուժման մեջ էին։ Կատարվել էր 19296 թեստավորում։ Կորոնավիրուսից Հայաստանի Հանրապետությունում կյանքից հեռացել էին 30 հոգի։
Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք կարող են տարբեր տեսակի հիվանդություններ առաջացնել: Կորոնավիրուսային վարակը վարակիչ հիվանդություն է, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսով, որը նախկինում մարդկանց մոտ չի հայտնաբերվել: Անունը կապված է հենց վիրուսի կառուցվածքի հետ, որի մասուրի ելուստների թագ են հիշեցնում:
Վիրուսի գենը ենթարկվում է արագ փոփոխությունների։ Կան արդեն երկու տեսակի կորոնավիրուսի SARS CoV-2: լարում s-CoV եւ լարում l-CoV-2. Դրանցից առաջինը շատ ավելի հաճախ է հանդիպում, երկրորդը ամենավտանգավորն է։ Դրա հետ մեկտեղ վիրուսի դեմ պատվաստանյութի առաջացում սպասվում է ոչ շուտ, քան 2021 թվականին:
COVID-19-ի դեպքում արձանագրվում են երեք ախտանիշներ, որոնք առավել հաճախ արտահայտվում են միասին, ինչը բնորոշ չէ այլ հիվանդությունների համար: Վարակվածների մոտ նկատվում է տաքություն, չոր հազ և դժվարացած շնչառություն։
Դե ինչ, ներկայացնենք այսօրվա՝ ապրիլի 29-ի կորոնավիրուսի նոր տվյալները ժամը 11։00-ի դրությամբ։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նոր դեպքերը երեկվա համեմատ ավելացել են 65-ով։ Ընդհանուր ունենք 1932 վարակակիր. Բուժվածների թիվը կազմում է 900-ը, իսկ 1000 քաղաքացի դեռ շարունակում է բուժումը կորոնավիրուսի դեմ։ Ընդհանուր եղել է 20189 թեստավորում։ Կորոնավիրուսային համավարակի արդյունքում կյանքից հեռացել է 30 մարդ..