Հիշեցնենլ, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Գիտության, կրթության, մշակոգյթի և սպորտի Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ավարտական դասարանների քննությունները հանվում են կորոնավիրուսի և արտակարգ դէության պատճառով։
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան էջով ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այսօրվա ստեղծված իրավիճակին, ասեց.
«Արտակարգ դրության ընթացքում ամեն մարդ ինչ-որ չափով զրկանքի ենթարկվում է: Չկա այնպիսի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն այս ժամանակահատվածում ինչ-որ բան չկորցնի, զրկանք չկրի, ու ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ աշխարհում»:
Նա հավելեց, որ յուրաքանչյուր երկրում, նաև ՀՀ-ում, իշխանությունը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի կորուստները առավել քիչ լինեն յուրաքանչյուրի համար: Ըստ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ցանկացած որոշում այդ տրամաբանությամբ է կայացվում:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ որոշ խմբերի պահանջները, որոնք այս պայմաններին բնորոշ չեն՝ անհասկանալի և անընդունելի են: Շահագրգիռ խմբերի առաջարկները նույնպես քննարկում են։ Նա ասաց, որ առաջնորդվում են՝ ելնելով դիմորդի, աշակերտի, ծնողի և ուսուցչի շահերից: