«Զուտ մի բան եմ խնդրում հաղթանակած Հայ ժողովրդին»․ Սոս Ջանիբեկյանի դիպուկ գրառումը

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ Գրառումը՝ ստորև։

«Ես զուտ մի բան եմ խնդրում հաղթանակած Հայ ժողովրդին: Չմոռանալ եւ միշտ պահել այն գիտակցությունը, որ այժմյան իշխանությունը կառավարում է եւ փորձում է վերականգնել

մի պետություն, ուր ցանկացած բորդյուրից մինչ երկաթգիծ վաճառված է, լիքը կառույցներ գրավ դնելով` քսան տարի հետոյի փողերը վերցրած կերած է, լիքը պայմանագրեր արդեն վաղուց կնքված է, արտաքին լիքը պարտքեր կուտակված է:

Իմ անձնական խնդրանքն է ժողովրդին՝ չմոռանալ այդ ամենը, զուտ աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, սուտ նյուզերի, սուտ ազդեցությունների չտրվել եւ վերջ ի վերջո մեր երազած պետության կառուցման մի մասնիկը դառնալ»: Հիշեցնենք, որ Սոս Ջանիբեկյանը առաջիններից էր,

որը ժողովրդական շարժման ընթացքում բարձրացավ բեմ ու այնտեղից շարժմանը միանալու կոչեր արեց, ոգևորեց մարդկանց: Նա կարծում է, որ 20 տարուց ավել մշուշոտ տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար պետք է կարողանալ մշուշը մաքրել: Այժմ այդ փուլն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *