Համացանցում հայտնվել է Յոժի՝ Սերգեյ Դանիելյնի նոր հեքիաթը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի, ներկայումս անցկացվում են հետազոտություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Չարչյանն ասաց, որ մի քանի օրից հնարավոր է վիրահատություն իրականացնելը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ օրն է, որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Հավելենք, որ 2019 թվականի հոկտեմբերի իննին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրյան» կենտրոնում վիրահատել են։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Նշվում է, որ նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:
Տեսանյութը դիտեք ստորև՝