Նվեր Մնացականյանի հերթական դիպուկ մեկ րոպեն
Բարև Ձեզ։ Մանր կռվից մեծ աղմուկ ստանալը քաղաքական խաղերում երևի հաջողության նշան է։ Ազգային ժողովում փողի բազարը, թե բերեք կենսաթոշակը կրկնապատկենք եւ հարյուր հազար էլ բաժանենք ամեն ընտանիքի, հենց այդ ժանրից է՝
ժանտախտի ժամին պետության փողը տնօրինողին հավանաբար վարկաբեկելու նենգ հաշվարկով։ Պահը զգայուն է հատկապես համաճարակի անորոշության մեջ ապրողի համար։ Ավելի տհաճ է այդ փողի կարիքը չունեցողի քմծիծաղը իր դղյակի պատուհանից պետության դրամարկղի վերջին գրոշը ստանալիս։
Բա հետո։ Բա կուսակցական փողերի վերաբերյալ երբևէ չեք հիշելու։ Գոնե ձևի համար ասեք, որ դժվարին ժամանակներ են, և այդ ծաանրությունը բոլորինն է․
կորոնավիրուսն էլ հենց դրանով է արդարադատ, որ ջնջել է ունևոր-չունևոր սահմանը ու կարող է մտնել անաշխատ փողի սարսափից շաքարային դիաբետով տառապողի թոքերը՝ խնայելով օրվա հոգսի մեջ պարզ կանգնածին։
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում