Արսեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
ՀՀԿ-ական մերժված տիկին Արփինեն էլ չդիմացավ, թե բա՝ «Եթե ոչ, ապա դուք կհեռանաք Ձեր կամ ժողովրդի, այլ ոչ՝ ամբոխի որոշմամբ»: Իյա, իրո՞ք, հոոպ հասել եք, իջե՛ք, «ваш поезд давно ушёл» տասնյակ տարիներ էլ անցնեն՝ մեկ է, ետ չեք գալու՝ լավ իմացեք:
Ու ո՞վ է խոսում ֆեյքերից, բմբուլները խուզած հնդկահավի խնդալ է գալիս. տիկինը տասնհինգ տարբեր ֆեյք պրոֆիլներով գրառումը կիսվում է 15-20 խմբերում եւ էդքանից հետո ֆեյքերից խոսում, հա ու նաև խոսում եք արդարադատությունից:
Հա՞ որ, Հաց Բերող Արթուր Սարգսյանի պատմությունը շուտ մոռացաք, հատ-հատ հիշեցնե՞մ ձեր հհկ-ականների ամեն արածը. մի ամբողջ ժողովուրդ հայհոյում է ձեզ ու թքում ձեր երեսին…
Հիմա կարճ ասեմ ասելիքս. մտորում և մտածում եմ ու մի պարզ բան չեմ հասկանում: Քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին , Ազգային ժողովի պատգամավորներին, նոր իշխանության անդամներին եւ քննադատողները այն մարդիկ են, որոնք տասնամյակներ շարունակ տապալել են ամեն ինչ իրենց՝ իշխանության եղած տարիներին:
Լավ, բա եթե այդքանը գիտեի՜ք, այդպես գլուխ եք հանում, ինչո՞ւ տասնամյակներ շարունակ երկիրը չհզորացրեցիք, ինչո՞ւ պետության պարտքերը չմարեցիք, ձեր իշխանության տարիներին ինչո՞ւ էր երկիրը հասել անդունդի եզրին:
Եթե այդքան լավ գլուխ էիք հանում, ինչո՞ւ սահմանային հարեցերը չլուծեցիք, հը՞, այ խելացիներ, ու եթե ժողովուրդը ձեզ չմերժեր, չվռնդեր, այդպես էլ շարունակելու էիք ձեր կործանարար քաղաքական թե՛ արտաքին, թե՛ ներքին գործունեությունը: Այդքանից հետո, կորցրած ամոթ ու աբուռ, մոռանալով ձեր կատարած անարդարությունները՝ մեղադրում եք ժողովրդի ընտրած իշխանություններին ու նորերի վրա բարդում ձեր մեղքերը։ Ձեր ցինիզմը սահման չի ճանաչում…
Եթե ի վիճակի լինեիք այսքանը հասկանալ, և ձեր ուղեղների ծալքերին հասանելի լիներ, ապա վաղուց իսկական Հայի պես թասիբ ու նամուս կունենայիք, ձեներդ կկտրեիք ընդմիշտ: Ժողովրդին ամբոխ համարողը իսկապես հեռու է իրականությունից. ձեր ծոծրակը կտեսնեք, սակայն ժողովրդի աջակցությունը չեք տեսնի, մենք ամնեզիայով չենք տառապում, կարծում եմ, որ դուք էլ: