Երեկ Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի հայտնի փեսա Միշիկը, իրար խառնեց համացանցը։
Նա տեսանյութ էր հրապարակել, որում պատմում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի հրամանով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հռոմում հանդիպում
ունեցել Միքայել Մինասյանի հետ և նրան ներկայացրել պահանջներ, որոնք Միքայել Մինասյանը, եթե կատարեր, ուրեմն կստանար ազատություն և հանգստություն և չէր լինի նրա անձի նկատմամբ որևէ հետապնդում․ սա ըստ Միքայել Մինասյանի։
Վերջում էլ նա շեշտեց, որ նայելով ձեր բոլորի աչքերին, ուզում եմ ասել, որ ես երբևէ չեմ թալանել, չեմ գողացել և իմ ձեռքերը չի մտել երբևէ պետական բյուջե։ Այո՛, իհարկե, Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանի
օրոք այնքան հնարավորությունների երկիր է եղել, որ ամեն քաղաքականություն մտնողը կարող էր միանգամից միլիոնատեր դառնալ արդար ճանապարհով՝ առանց թալանելու ու առանց ձեռքերը պետական բյուջե մտցնելու։
Առավել մանրամասն դիտեք ստորև՝ տեսանյութում։