Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
ԴԱՀԻՃՆԵՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԷԼ ՆՐԱՆՑ ՉԵՆ ՊԱՏԺՈՒՄ
Այսօր Միքայել Մինասյանը ներկայացավ այսպես կոչված <<բացահայտմամբ>>, զարմացավ, վերջում էլ հաթաթա տվեց:
Միքայել Մինասյանը <<բացահայտեց>>, որ իբր Արթուր Վանեցյանը Վարչապետի անունից իրենից փող է պահանջել, դիմացը առաջարկելով վայելել իր կյանքը:
Նկատի ունենալով Վանեցյանի պաշտոնանկությունը, նրա բիզնես կապերը ու այն, որ Միքայել Մինասյանի այս հայտարարության հիմքը Վանեցյանը դրել էր դեռևս իր պաշտոնանկությունից օրեր անց, ուրեմն կարելի է Հաստատել, որ մեղմ ասած Միքայել Մինասյանի <<բացահայտումը>>, հավատ չի ներշնչում, ոչ թե Սերժի երկու հոգեզավակների հանդիպիպման մասով, այլ այդ հանդիպման պատճառի և Վարչապետի հանձնարարության մասով:
Առավել ևս կարծում եմ Միքայել Մինասյանը ստում էր իրականությունը, երբ ասում էր, որ մինչ այդ չի ճանաչել Արթուր Վանեցյանին, դժվար թե Սերժ Սարգսյանի փեսան, երբևէ տեսած, կամ շփված չլիներ աներոջ երկարամյա կադրերի վարչության պետի՝ Մարգարիտայի զավակի հետ:
Ուրիշ ձև ասած, այսօր երկուսով ինչ ասես կասեն ու իրար կհաստատեն, չզարմանանք, որ վաղը Միքայել Մինասյանը կասի, իսկ Արթուր Վանեցյանն էլ արձանագրի, որ Հռոմում իրար հետ հանդիպել են դիցուք Սորոսի, Պուտինի, Թրամփի հանձնարարությամբ ու գիտությամբ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։