ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Վանեցյանի հորեղբոր որդու 300 մլն դրամանոց առանձնատունը և հնարավոր կապը Զանգեզուրի կոմիբինատի հետ

Վանեցյանի հորեղբոր որդու երեք հարյուր մլն դրամանոց առանձնատունը ոը հնարավոր կապը Զանգեզուրի կոմիբինատի հետ

Նախ հիշեցնենք, որ վերջերս մամուլում տարածվել էին տեղեկություններ, որ Արթուր Վանեցյանը Զանգեզուրի կոմբինատի բաժնետեր է հանդիսանում։ Բնականաբար, նրա կողմից հերքումներ են ստանում այս լուրերը։ Լուրերը հետաքրքիր մանրամասներ է պարզել Արթուր Վանեցյանի հիմնադրամի վերաբերյալ:

Պարզվում է, որ այն գտնվում է երեք հարյուր տասը մլն դրամ արժեցող առանձնատանը, որի սեփականատեր՝ Վանեցյանի հորեղբոր որդու ընկերությունը նույն հասցեում է գրանցված, ինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերերից մեկինը:

Կոմբինատի հետ իր առնչությունը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը մի քանի անգամ հերքել է: Մինչդեռ վարչապետի մամուլի խոսնակն օրեր առաջ հայտարարեց, որ կոմբինատում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասնաբաժինը՝

առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ ու կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել հենց Արթուր Վանեցյանը։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *