Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Մաս 1…
Երեկ հայ ժողովրդի «հույզերն ալեկոծած» նախկին թիվ մեկ տնփեսան «փայլատակեց» շանտաժի և Ստի մինչ օրս չլսված բառախաղով… «Գծերից թռած» նույն բիզնեսմեն֊դեսպանն այնքան «անկեղծ էր խոսում», որ քիչ էր մնացել «լացս գար», քիչ էր մնացել «հավատայի», որ գործ ունենք մի «տարաբախտ հրեշտակի» հետ,
որ էլ չգիտի՝ էլ ի՞նչ անի, որ հայ ազգը լավ ապրի ու հանուն ազգի բարօրության հանգրվանել է «շքեղ բունկերում» և «դասախոսություններ է կարդում»՝ բարոյականության ու արդարության վերաբերյալ… Եվ քիչ էր մնում, որ մենք հավատայինք նրա «անկեղծությանը» և սկսեինք նրա հետ համագործակցել…
Սակայն երևի թե Միքայելը այդպես էլ չի հասկացել, որ յուրաքանչյուր մարդ ունի զգացմունքայնության շեմ, որն անցնելով` մարդն ի վերջո դադարում է «հասկանալ» և զգալ ցավը և վտանգը: Նրա համար ամեն ինչը մեկ է դառնում: Իսկ այդ ցավը և վտանգը հաղթահարած հասարակությանը՝ Միշիկը, ով նույն ինքն է՝ Սերժի փեսան, էլ ունակ չի կանգնեցնել…
Եվ եթե նախկին պալատական թիվ մեկ «ասողին» թվում է, թե իր աներոջ իշխանության տարբեր անմարդկային դրսևորումները հնարավոր է «ներկայացնել» բարու Ու ազնվության լույսի տակ, ուրեմն ինքն էլ Երկիր մոլորակի բնակիչ չէ…
Կամ եթե Միշիկին վստահեցրել են, որ իր «քնքուշ ու բարի հեքիաթները» քնից առաջ կարող են ասոցացվել «բարի գիշեր» մաղթանքին ու նա ազգի հետ խոսում է «կախարդական լեզվով» և «հեքիաթի» ժամանակ «կյանքի դասեր» տալիս գործող իշխանություններին և իր աներոջ կողմից աղքատության ծանրագույն շեմին հասցրած ազգին, ապա բանականությունն անդառնալիորեն «օտարվել է» Միշիկից…
Եվ որքան էլ, որ փեսա Միշիկի դրամատիկ գործողություններով և հույզերով լի «հեքիաթը» ծայրից ծայր «բանսարկություն էր», այնուհանդերձ «բացահայտեց» կրիմինալ ու դավաճանական հակում ունեցող մանկամիտ «գեներալի» հոգեկերտվածքի ամենաբարձր այլասերվածության շեմը…
Ու որոշ կրիմինալ տարրերին ինտերգված Արթուր վանեցյանն այդպես էլ չեն կարողանում հրաժարվելու փողից և վայելքներից ու իր պաշտոնավարման յուրաքանչյուր օրը նվիրեց քրեական օրենքներով ապրող անձանց «սուրբ ծառայություններ մատուցելու» պիղծ ու անպատվաբեր գործին… (այդ մասին՝ ավելի ուշ)…
«Այն աշխարհում», ուր ապրում է այլևս փոստատարի մեծ համբավ ունեցեղ ստորացված Ու «պատիվ չունեցող գեներալը» հակադրվում է քրիստոնեական սիրուն ու անհամատեղելի է դրա հետ։ Եսամոլական նպատակների ձգտելը փոստի աշխատող արթուր վանեցյանին չի բերելու իր «ակնկալած երջանկությունը» ու վերջինս միշտ մնալու է դժբախտ…
Հ.Գ. Սովորաբար ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, սակայն սա բացառիկ խնդրանք է… ու փեսա Միշիկին «ծնկաչոք խնդրում եմ» այդպիսի «դրամատիկ ժանրերով հագեցած հեքիաթները» կարդալ ցերեկային ժամերին, քանի որ որքանով որ հասկացա, նա որոշել է իր մատուցած հեքիաթաթերապիայի ամենահետաքրքիր մասերում դադարեցնել «հեքիաթի» ընթերացանությունը՝ մեզ բոլորիս «այրելով» այն «հուզիչ» ցանկությունից, թե ի՞նչ պատահեց այնուհետև ու ի՞նչ է սպասվում իր հեղինակած «հեքիաթի» հերոսներին։
Իսկ քնից առաջ առհասարակ, «հեքիաթները» կամ ինչու չէ, նույնպես կրիմինալ ժանի պատմությունները պիտի լինեն ավարտուն, առանց «հետին մտքերի», որպեսզի դրանք «չանհանգստացնեն» ունկնդիրների «բարի քունը»… առավել ևս, երբ ձերդ գերազանցությունը մտադիր է հեքիաթաթերապիան դարձնել ամենօրյա արարողակարգ։
Հ.Գ. Ի դեպ չի բացառվում, որ նմանատիպ հեքիաթաթերապիայով հանդես գա նաև Մոսկվայի պադվալներում թափառող փեսա Միշիկի հովանավորւթյունը վայելող բեջուռա գևորգ կոստանյանը… մտածում եմ՝ վերջինս ավելի դրամատիկ կպատմի կՌիմինալ ժանրի «հեքիաթները», հայ ազգին զերծ պահելով «անուշ քնից»…Հ.Գ. Եվ վերջում, Ինչպես կասեր դասականը՝ սթափվեք գժուկներ…