ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կինը հուզիչ գրառում է կատարել

«Ես մարդկանցից գլուխ չեմ հանում: Հայերեն լեզվով տվյալ արտահայտությունն այնքան խոսուն չէ, որքան ռուսերեն լեզվով. «я не разбираюсь в людях»:

Տանն արդեն ծաղրում են, եթե մի նոր մարդու հետ եմ ծանոթանում և իր մասին պատմելիս ասում եմ` նենց լավն էր, բոլորն արդեն համոզված են, որ ի վերջո գող է դուրս գալու:

Տենց մի աշխատող ունեի, համարյա թե տան անդամ էր դարձել, վերջում պարզ դարձավ 2 տարի անընդմեջ ինձ թալանում էր` էլ փող, էլ ոսկի, ինչ ասես… Շատ ծանր տարա, առաջին մեծ հիասթափությունս էր դա:

Մանր-մունր դեպքեր շատ են կատարվել, պարզապես, երբ մարդուն վստահել եմ, սակայն պարզ է դարձել է, որ հետս ինչ-որ շահից ելնելով է շփվել, ազնիվ չի եղել եւ այլն: Վերջերս էլ պարզ դարձավ, որ մեկ ուրիշ մարդ, որին վստահել եւ օգնություն եմ ցույց տվել ամենադժվար պահին, երբ բոլորն իրենից երես էին թեքել. իրեն վերջին սրիկայի պես է պահել ինձ հետ:

Անգամ լրտեսել է: Առանձնապես թաքցնելու որեւիցէ բան չունեմ, սակայն կան քայլեր, որոնք զզվելի են զուտ բարոյական, մարդկային նորմերով: Այդպես էլ եղավ: Երեւի հարցն իմ մեջ է, ես լավն եմ:Չէ, ճիշտ` թող սա ինքնագովեստ չհնչի:

Ես ցավում եմ անձանց համար, փորձում եմ օգնել, բոլորին լավ եմ վերաբերվում, անմիջապես սկսում եմ վստահել, ազնիվ եմ, ոչինչ թաքցնել չեմ կարողանում, բոլոր մտքերս լեզվիս ծայրին են, բոլոր էմոցիաներս` դեմքիս գրված: Դրանից էլ եմ շատ հաճախ տուժում, սակայն գտնում եմ, որ ավելի լավ է տենց:

Չեմ կարողանում տանել այն անձանց, որոնցից պարզ չէ, թե ինչպես են քեզ վերաբերվում: Մի պահ թվում է, թե ատում են քեզ, այնուհետև թվում է, թե հիանում են քեզանով: Խոսքը` փոփոխական և երկերասանի մարդկանց, առավել եւս ընկեր ձեւացով, սակայն դավաճանող մարդկանց վերաբերյալ է: Համոզված եմ, որ այդպիսի մարդիկ սենց, թե նենց պատժվելու են: Ես հավատում եմ արդարության վերականգնմանը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *