ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազի ՍԵՆՍԱՑԻՈՆ հայտարարությունը մեծ շբոթմունք է առաջացրել

Հայաստանի Հապրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությունը պատշաճ ուշադրության չի արժանացել: Մինչդեռ, Արթուրը ազդարարել է Հայաստանի Հանրապետությունում ապագա ներքաղաքական զարգացումների հնարավոր վեկտորը: Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում 100 ընկերություններից բաղկացած սինդիկատ է կառուցվել, որը կառավարվում է 1-2 կենտրոնից:

Նա ընդգծել է, որ այդ պնդման համար ապացուցողական հենք հավաքելը շատ դժվար է. առաջին, յուրաքանչյուր բան ինչ այնպես է արված, որ ոչ ոք այնուհետև ոչ մի բան չգտնի, երկրորդ, ապացույցների համար պիտի համագործակցություն ուրիշ երկրների հետ (իսկ դա խնդրահարույց է), երրորդ, այնպիսի մասշտաբներ են, որը դժվար է մշակել նյութերի ամբողջ մասշտաբը:

Գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանն ասել է, որ ապացույցներն հիմա բավարարել են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար:

Գլխավոր դատախազի հայտարարությունը նշանակում է, որ «գողացվածի վերադարձը» երկար և ձանձրալի գործընթաց է, որը կարող է տարիներ տեւել: Տոտալ «մերկացումներ» չեն լինի, ընդամենը «անհատական», ու հարցն այն է, թե ով է ընտրում մարդկանց:

Սակայն ենթադրենք, որ չարաշահումների ապացույցներ կգտնվեն բազում հայկական ընկերություններում, որոնք կապված են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ: Ենթադրենք, անօրինական հարստության առգրավման վերաբերյալ օրենքի կիրառմամբ այդ ընկերություններն և սեփականությունը կբռնագրավվեն:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *