Այս գրառումը հասարակ մահկանացուների համար է. Աստվածային կատարյալները կարող են չկարդալ

Ֆեյսը խոսում է ֆեյսբուքյան էջը գրառում է կատադել, որտեղ ասվում է.
Գրառումս հասարակ մահկանացուների համար է։ Աստվածային` կատարյալները կարող են սա չկարդալ. Ես կուռքեր չեմ ունեցել, չունեմ, երբեք ոչ մեկի ու ոչինչ չեմ երկրպագել…միգուցե վատ է սակայն շատ, շատ դժվար եմ մարդու վստահում։ Իմ կրոնը իմ հայրենիքն է և ուրիշ կրոն չունեմ ։

Շատ վատ բնավորություն ունեմ, կոպիտ եմ, չենթարկվող։ Ինձ հնարավոր չէ համոզել, կաշառք տալ, թելադրել ինչ անեմ …մինչև աչքովս չտեսնեմ չեմ հավատում, մինչև ականջներովս չլսեմ չեմ հավատում։ Իմ հետ դժվար է, քանզի միակ հավատքը որ ունեմ դա ազնվությունն է, արդար լինել առաջին հերթին ինքս իմ խղճի առաջ …

Հիպնոզների և մանիպուլյացիաների չեմ ենթարկվում…Շատ բարդ ու ծանր անձնավորություն եմ ,հենց դրանից է, որ եզակի մարդկանց եմ վստահում։
Այս ամենը գրեցի ընդամենը նրա համար ,որ հասկանաք թե ինչ ”արժե” իմ վստահությունը։
Նիկոլ Փաշինյանը այն եզակիներից է ում ես վստահեցի։

Խոստովանեմ, որ ինձ հատուկ համառությամբ շատ դժվար, սակայն վստահ եկա Այդ վստահությանը։
Իմ ներքին ձայնը դեռ երբեք ինձ չի դավաճանել ,ես հավատում եմ այս մարդուն։ Այսօր ավելի եմ հավատում, քան` մեկ և կես տարի առաջ։

Մարդկանց մեծ մասը էկրանի առաջ նստած րոպեն մեկ մի բան գրում, հինգ րոպեն մեկ տեսակետ են փոխում, հավատում եմ… կես ժամ անց չեմ հավատում, հըն այստեղ սխալվեց, վայ այս մի բանը սրտովս չէ …սա պարզ է,անգամ հինգ իմաստալից բառ մի տողով շարադրել չիմացողը կանի։

Գիտեք հեշտ է՞, համ նախկին իշխանության հրեշաոհմակի դեմ պայքարել, ընտանիքի հայր և ամուսինը մնալը, արտաքին ու ներքին թշնամու դեմ պայքար տալ, ընկնել, ելնել և այսքանից անց պարզ նայել ժողովրդի աչքերի մեջ ու ժպտալ, հույս տալ, առաջնորդել…Մարդ է, հո քար չի, որ երբեք չսխալվի, չհոգնի, չհիասթափվի։ Մարդը ամեն ինչ տալիս է մեզ , ծերացավ մեր ձեռը, մեր պրոբլեմների հոգսից և արժանի է որ մենք էլ մի կաթիլ հանդուրժողականություն դրսևորենք իր հանդեպ։

Հավատարմությունը և վստահությունը պիտի փոխադարձ լինի , թե չէ կստացվի որ ԷՇազգին ճիշտ դուրս եկավ, և շուտով ժողովուրդը կդավաճանի Նիկոլ Փաշինյանին։ Դե արդեն դուք մտածեք, ԷՇը ճիշտ էր, թե՞ սխալ կարծիք է կազմել ազգի մասին ։
Ես վստահ ասում եմ ,որ #հավատում ,#վստահում եմ ու #չեմ_դավաճանելու ՆԻԿՈԼԻՆ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *