Այս մարդկանց մեծ մասը սիրով սարքեց Դավիթի գլխին․․․ Ստյոպա Սաֆարյանը՝ ԱԱԾ նորանշանակ փոխտնօրենի մասին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Արգիշտի Քարամյանն իր հայտնիության եւ անպատկերացնելի կարիերայի համար անշուշտ պետք է երախտագետ լիներ իմ շատ սիրելի ու լավ ընկեր Դավիթ Սանասարյանին, ինչպես և Ալիկ Աբգարյանը, կամ Ադյան եղբայրները, որոնք առանց հեղափոխության իրենց

կարիերան կավարտեին լավագույն դեպքում որպես վարչության պետեր կամ գլխավոր մասնագետներ։ Ոչ ավել։ Սակայն այդ մարդկանց մի մասը սիրով սարքեց Դավիթի գլխին, փորեց նրա ոտքի տակը, ցուցմունք տվեց նրա դեմ, Արգիշտին ու Ալիկն էլ Դավիթի նկատմամբ

երախտագիտությունից դրդված անգամ իրենք իրենց առաջ չնետեցին՝ գործում որպես վկա հանդես գալու ու պաշտպանելու նրան, ով իրենց բարձրացրել էր։ Ավելին, համաձայն չստուգված տեղեկությունների՝ Արգիշտին Դավիթի բերած կադրերի ջարդ արեց։

Ահա այս մարդկանց նկարագիրը, վարչապետ ջան։ Նրանք երբեք իրենց բարձրացնողնին չեն պաշտպանելու։ Մնացածն ինքներդ մտածեք։ Այնպես չի, որ նրանց նշանակումով կոնտրհեղափոխությունը հաղթելու է։ Սակայն որևէ համակարգ չի կայանալու։ Ցավոք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *