ՈՒՇԱԳՐԱՎ. Ահա թե ովքեր են կանգնած Արթուր Ալեքսանյանի ֆեյք էջի ու գրառման հետևում

Երեկ՝ մայիսի 5-ին վերջնականապես պարզվեց, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անունից ֆեյսբուքյան սոցիալական ցանցում գրառում է կատարել տվյալ պահի դրությամբ անհայտ անձը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվական կայքերը շարունակում են շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում արված գրառման հետ։ Դարձյալ փաստում եմ, որ երեկ՝ մայիսի 5-ին իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում արված գրառման հեղինակը ես չեմ եղել։ Այդ էջի վերաբերյալ տեղյակ եմ եղել, սակայն քանզի այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևիցէ խնդիր չեմ տեսել այդտեղ։

Տվյալ պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, բայց թե՛ Ֆեյսբուքում, թե՛ Ինստագրամյան էջում գործում են իմ անունով ուրիշ էջեր, որոնց հետ կրկին ես կապ չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու ու սուտ տեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք մենակ Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- երեկ հայտարարել էր Արթուր Ալեքսանյանը։ Վերջինիս անունից՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին աջակցության մասին գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում։

«Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»,- այս գրառումը կեղծ օգտատեր Արթուր Ալեքսանյանի կողմից մայիսի 4-ին արվել էր «Գալաքսի գրուպ» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Գրառումը կատարվել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի վերջին հայտարարության վերաբերյալ պտտվող հոդվածի մեկաբանությունների դաշտում։

Հիշեցնենք՝ Գուրգեն Խաչատրյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի զավակն է։ Եվ այսպես, կատարված աղմկահարույց գործողությունը գտնվում է բացառապես իրավապահ համակարգի տարածքում։ Կատարվել է հանցագործություն, որը Կանխատեսվել է արատավորելու լեգենդար մարզիկի անունը, ինչպես նաև հասարակության մեջ բարձրացնել զայրույթի ալիք։ Իսկ ով կարող էր գրառում կատարել Արթուր Ալեքսանյանի անունից։

Այո, իրավապահները պարտավոր են հայտնաբերելու այդ հանցագործին, Սակայն ցավով պետք է արձանագրենք, որ կատարվածըտեղի ունեցածը մենակ անձի խնդիր չէ։ Ընդունենք, որ այնքան էլ կարևոր չէ գրառումը կատարել է Պողոսը, թե Պետրոսը։ Իրականում մենք գործ ունենք համակարգված գործողութունների մի շղթայի հետ, որի նպատակը պետությունում քաոսի ֆոն ստեղծելն է։

Իսկ թե ովքեր են կանգնած պետության դեմ մղվող հիբրիդային պայքար կոչվածի հետևում՝ գիտեն բոլորը։ Բերենք թերևս ամենաթարմ օրինակներից մեկը։ Այս տարվա հունվարի երեքին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի հանդեպ կատարված գործողության կապակցությամբ։ Այս ֆեյք լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական ու իրանական ԶԼՄ-ներում։

Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական ու կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված այդպիսի բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս էր հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։ Առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով ։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան ֆեյք էջը վարողը կալանավորվել էր։

Կարելի է արդյոք Արթուր Ալեքսանյանի ֆեյք օգտատիրոջ և «Դիանա Հարությունյանի» գործելաոճում տեսնել նմանություն։ Անգամ մեծ ցանկության դեպքում ձեռագրերի նմանությունն անհնար է չտեսնել։ Առաջին դեպքում կեղծ շնորհավորանքի տեսքով օգտագործվել էր Հայաստանի Հանրապետուլյան վարչապետի, իսկ երկրորդ դեպքում կեղծ աջակցության տեսքով Հայաստանի ամենհայտնի մարզիկների անունը։

Սա ևս խոսում է այն մասին, որ այդպիսի արատավոր երևույթները ղեկավարվում են միայն կենտրոնից։ Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյանը» ԱԱԾ-ին պարզաբանում ներկայացնելիս նշել էր, որ ունի ընդդիմադիր հայացքներ անարդարացի է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը ու իր քայլով նպատակ է ունեցել վարկաբեկել ՀՀ կառավարությանը։

Արթուր Ալեքսանյանի անունից գրված Կեղծ հրապարակումը ևս լայն լարածում էր գտել մամուլում և ոմանք անգամ հավատացել էին, որ հայտնի մարզիկը կապ ունի նախկին համակարգի հետ ու կանգնած է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձի կողքին։
Ավելին, այս գործողությամբ ակամայից փորձ էր արվել հայկական սպորտը ներքաշել կեղտոտ քաղաքական գործընթացի մեջ։ Բնական է, որ այդպիսի քայլերը չեն կարող ունենալ երկարատև էֆեկտ, սակայն․․․։

Համոզվել ենք, որ հիբրիդային պայքարի շրջանակներում գործի են դրվում ամենատարբեր ու ստոր մեխանիզմները, որոնք թեկուզ կարճաժամկետ սակայն այնուամենայնիվ որոշակի լարվածություն ու նեգատիվ էմոցիաներ են առաջացնում հասարակության մեջ։ Ստեղծված իրավիճակում ավելի քան կարևոր է, որ իրավապահ համակարգը ավելի լուրջ քայլեր կձեռնարկի կիբերհանցագործությունները բացահայտելու ու կասեցնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *