ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտնի են Մայիսի 6-ի COVID-19-ի ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ…

Երեկ՝ մայիսի 5–ին նոր հաստատված դեպքերի թիվը 112-ն էր, իսկ ընդհանուր՝ 2619 վարակակիր կար. Փաստացի բուժում ստանում էին՝ 1462-ը, ապաքինվել են 1111 քաղաքացի։ Կորոնավիրուսային վարակից կյանքից հեռացել էին 40 քաղաքացի։ Կատարվել էր ընդհանուր՝ 25846 թեստավորում.

Գրեթե չի արձանագրվել վիրուսի փոխանցումը կենդանիներից մարդուն՝ միայն սկզբում։ Այս պահին բոլոր հիվանդացողները վարակվել են մարդուց եւ կապ չեն ունեցել կենդանիների հետ.

Ըստ ԱՀԿ-ի համապատասխան տվյալների, հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն փոքր կաթիլների միջոցով, որոնք առաջանում են հիվանդի քթից կամ բերանից հազի կամ փռշտոցի ժամանակ:

Այս կաթիլները ընկնում են մարդու շրջապատող օբյեկտների եւ մակերեւույթների վրա: Այլ մարդիկ կարող են վարակվել առաջին հերթին նման առարկաների կամ մակերեւույթների հպման արդյունքում, հետո՝ աչքերի, քթի կամ բերանի: Ըստ ընթացիկ գիտական տվյալների, փոխանցման ավելի ծանրակշիռ գործոն է, քան օդը, հենց փոքր կաթիլներն են, որոնք առաջանում են շնչուղիներից:

Հայաստանի Հանրապետությունում այսօր՝ մայիսի վեցին վորոնավիրուսի նոր դեպքերի թիվը ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ 163-ն է, իսկ Ընդհանուր հաստատված դեպքերը՝ 2782-ը. Ունենք 24 առողջացածներ, ընդհանուր ապաքինվել են 1135 քաղաքացի. Փաստացի բուժում են ստանում 1600-ը. Անցկացվել է 26929 թեստավորում. Կորոնավիրուսային հիվանդության պատճառով կյանքից հեռացել են 40 քաղաքացի.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *