ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Շիրինյանը Ցնցեց. Կասեցվել է Ֆեյսբուքյան Հակահեղափոխությունը

Նախորդ իշխանությունների մի քանի ներկայացուցիչների ակտիվությունը քաղաքագետ Լևոն Շիրինյանն պարզապես կապում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունման հետ։
«Պարզ է, որ ոչ միայն նախկին իշխանություն են, այլ նաև որկրամոլների, պետականաքանդների իշխանություն է,

ու հերիք է, որ այդ դեպքում էդ կաղկանձը, ոռնոցը հիմնականում լրատվության Բնագավառում է։ Կա նաև ենթատեքստ՝ առաջացնել հուսահատություն, անվստահություն, հեղինակազրկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասում է Լևոն Շիրինյանը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը,

թե Ազգային Անվտանգոգթյան Ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի ցուցումով Հռոմում հանդիպել է իր հետ Ու գործարք առաջարկել, Լևոն Շիրինյանը նշում է՝ դա ոչ հաստատել է հնարավոր, և ոչ էլ հերքել։
Շիրինյանը հարցադրում է.

«Ի՞նչ կադրեր են ԱԱԾ-ում, որ պետության անվտանգության հարցերով զբաղվելու փոխարեն իրենց ճղճիմ խնդիրներն են լուծել։ Երկրորդ հարցն էլ կա. Միշիկ կոչվածը Սերժի փեսան է, չէ՞, այսինքն «արքունիքից է», ու կարող է այդ հանդիպումը կապող օղակ է Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների։ Դա հնարավոր բան է»։

Լևոն Շիրինյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանին հեղինակազրկելու ճանապարհն են ընտրել նախորդ իշխանության ներկայացուցիչները՝ հաջողության հասնելու նպատակով։
«Սա քաղտեխնոլոգիա է՝ ստոր և վատ։ Ասեմ ինչու։ Հայ ազգն ընդվզել է ու սրանց վզից բռնել աղբանոց է շպրտել Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ,

հետևապես նախ վրեժի հարց գոյություն ունի, երկրորդը՝ հեղափոխության իդեալները վարկաբեկելու հարց կա։ Կա ռիսկը ևս, որը թշնամական է, օտար է՝ դեմ դուրս գալ հայ ազգի համահայկական կամքի դեմ, քանի որ հայ ազգը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մերժել է Սերժ Սարգսյանին՝ քայլ անելով»։

Ըստ Լևոն Շիրինյանի՝ պետական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում ուժեղ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ «գողապետության պարագլուխները» պատասխան չեն տվել իրենց կատարված մեղքերի համար.
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *