ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Աննա Հակոբյանը՝ 40-ամյա տղամարդու՝ երեխաներին ցած նետելու ողբերգության մասին

Ինչպես դեռ երեկ էինք տեղեկացրել, մայիսի հինգին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11

օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Հարևաններից մեկը մեզ ասաց, որ դեպքի վերաբերյալ, իր տեղեկություններով, 1-ինը տեղեկացել ու ոստիկանություն հաղորդում է ներկայացրել շենքի մոտակայքում գտնվող հացի փռի աշխատակիցը։

Այսօր կյանքից վաղաժամ հեռացած երեխաների մայրը՝ ում անունը հասկանալի պաճառներով չենք հայտնում, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կիսվել է երեխաների նոր լուսանկարով։

Այսօր Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Աննա Հակոբյանը անդրադարձել է այդ դեպքին և իր խորին ցավակցությունները հայտնել։ Նա անդրադարձել է ոչ թե կոնկրետ դեպքին, այլ հրապաևակվող դատավճիռներին։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *