Արամ Աբրահամյանի ցնցող խոսքը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը եւ հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ սերն ամենեւին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով եւ ժապավեն կտրելով:

Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, քանի որ նա կարողացավ հեղափոխություն իրականացնել: Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել. 1. Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ):

2.Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը: 3.Ամուլսարը աշխատեցնելու հարցը: 4.Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը: 5.Բժշկական պարտադիր ապահովագրության նախագիծը, որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր: Սակայն եթե անգամ այս բոլոր հարցերը լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, սակայն ո՛չ «վերացնել» իշխանության նկատմամբ սերը:

Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»: Ըստ այդմ, նախորդ իշխանությունները թալանչի են, ներկաները թալանչի չեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *