ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևի նոր խայտառակ ագրեսիան․ Նրանք մտադիր չեն դադարել սպառնալ

Մեր զրուցակիցն է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ վերջին փուլում հակառակորդի սադրիչ քայլերի արդյունքում միանգամից բարձրացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Որքա՞ն է այդպիսի հեռանկարի հավանականությունը ու պատրվակները որտե՞ղ եք տեսնում:
Զաքիր Հասանովի վերջին հայտարարությունը պայմանավորված է մասնավորապես Լավրովի հայտարարության ու դրան միանգամից հաջորդած մեր ԱԳՆ-ի մեկնաբանության հետ, քանի որ նախկինում էլ ասել էի, որ քննադատություն սկսվեց Ադրբեջանի ներսում:

Ընդ որում՝ տարբեր պատգամավորներ էին Նույնպես հնչեցնում այդ քննադատությունը, որ դրան պետք է հաջորդեն շատ կոպիտ հայտարարություններ ու գործողություններ: Ես կարծում եմ, որ իրականում Ադրբեջանի պաշտոնյաները, այդ նույն պաշտպանության նախարարը ու

Արտաքին Գործերի նախարարը հայտնվել են տարիներով քարոզված իրականության թակարդի մեջ, քանի որ կա պայմանավորվածություն՝ չհնչեցնել ռազմական հռետորաբանություն, թուլացնել մթնոլորտը ու փորձել հասնել հարցի խաղաղ կարգավորման,

սակայն միաժամանակ կա պահանջ կոպիտ հայտարարությունների ու գործողությունների:
Ընդգծեմ, որ օրերս նաև ռազմանակն նոր սարքեր էին օգտագործել, որի ականատեսը երկար ժամանակ չէինք եղել՝ նկատի ունենալով ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի պահպանման մասին:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *