ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի բժշկի ապտակը Էդուարդ Շարմազանովին

Հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Շարմազանովի արված հայտարարություններին՝ կորոնավիրուսի հետ կապված.
«Ստացվեց այնպես, որ մի փոքր արագ պետք է արձագանքեմ, հենց այս պահին կամաց-կամաց հասունացող դժգոհություններին։

Ես Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը լսեցի, որտեղ մեղադրում էր Հայաստանի Հանրապետության իշխանություններին այն բանում, որ վարակի պիկին չհասած սահմանափակումները թեթևացվում են։

Շարմազանովին առանձնակի ուշադրություն չէի դարձնի, որովհետև նա մասնագետ չէ և ինչ ասես, ինչ եզրակացություն ասես՝ կարող է անել։ Մեջ պահանջ չկա իր նկատմամբ, որ ինքը պետք է պատասխանատու լինի, կամ էդ ամենի նկատմամբ մասնագիտական բարձր գնահատական տա, կամ քննադատելուց բավականին լուրջ հիմնավորումներ բերի։

Բայց արի ու տես, որ ֆեյսբուքյան իմ ընկեր Հովակիմ Զաքարյանը, ով մասնագետ է արդեն՝ կենսաբան և համաճարակի սկզբից, երբ ես կատակներ էի անում համաճարակի հետ կապված, նա ինձ կշտամբում էր՝ ավելի լուրջ պետք է լինի բժիշկը,

արդյո՞ք ես բավական գրագիտություն ունեի այս հարցերից խոսելու համար, ինչպե՞ս կարող է գրագետ մարդը այսպես կատակներով վերաբերվել այս պանդեմիային։ Մի խոսքով, հիմա Հովակիմը նույնպես պահանջ է ներկայացնում ՀՀ կառավարությանը՝ ինչո՞ւ ենք դուրս գալիս սահմանափակումներից, ի՞նչ հիմքով են թուլացվում, եթե վարակի պիկին չենք հասել».
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *