Ինչպե՞ս էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հետևում ծեծկռտուքին
«Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր, թե ինչ էր անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի ութին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում: Ծեծկռտուքի ժամանակ նիստերի դահլիճում էին նաեւ Կառավարության մյուս անդամները,
Կադրերից երեւում է, որ վարչապետը հեռանում է նիստերի դահլիճից՝ մինչեւ այդ հրահանգ տալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
այդ թվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Կադրերում երեւում է նաեւ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի կողմ է տանում Արարատ Միրզոյանին,
որից հետո վերջինս պահանջում է՝ անվտանգության աշխատակիցներին մտնել նիստերի դահլիճ եւ հանդարտեցնել իրավիճակը: Այդ դեպքը համացանցում քննարկման լայն առիթ է դարձել։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝