Դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը հրապարակել է տեսանյութ՝ անդրադառնալով կատարել խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նախ հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի մեջ: Երբ ելույթ էր ունենում Ազգային ժողովի Լուսավոր Հայասստան խմբակցության ղեկավար
Էդմոն Մարուքյանը, սկսվեց լեզվակռիվ նրա ու Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանի մեջ: Էդմոն Մարուքյանի ելույթի ընթացքում Միքայելյանը Մարուքյանին դիմեց՝ «հոպար», իսկ Մարուքյանը պահանջեց իրեն այդպես չդիմել:
Որից հետո Միքայելյանը վախեցրեց ցխել Էդմոն Մարուքյանին, մոտեցավ եւ խփեց վերջինիս: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց.
«Ինձ ինչքան էլ խփեք, միևնույն է, ես խոսելու եմ: «Իմ քայլ»-ի Սասուն Միքեայելյանը վախեցրեց՝ վիզդ կմասնատեմ:
Դերասան Սերգեյ Դանիելյանը անդրադարձել է այսօրվա միջադեպին և իր յուրօրինակ հումորով ներկայացրել տեսանյութ։
Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝